National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
23.06.2017
Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի դեսպանին
1 / 2

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 23-ին ընդունել է Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկին:

ՀՀ ԱԺ նախագահը, կարեւորելով խորհրդարանական դիվանագիտության դերը խորհրդարանների եւ երկրների միջեւ կապերի զարգացման եւ խորացման գործում, նշել է, որ ՀՀ Ազգային ժողովում արդեն ձեւավորվել է Բելառուսի հետ բարեկամական խումբը: Արա Բաբլոյանը ընդգծել է հայ-բելառուսական երկարամյա հարաբերությունների նշանակությունը, որոնց հիմքում ընկած են հոգեւոր եւ մշակութային բազում ընդհանրություններ:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ որպես քաղաքակիրթ երկիր՝ Հայաստանն այս խնդրի լուծումը տեսնում է բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Անդրադառնալով վերջին օրերին շփման գծում տիրող իրավիճակին եւ երիտասարդ զինծառայողների մահվանը՝ Արա Բաբլոյանը նշել է. «Հակամարտության կարգավորումն իր լուծումը պիտի ստանա բանակցային սեղանի շուրջ. հարցերը պիտի լուծվեն գրչով, ոչ թե զենքով: Որեւէ կողմից զոհ չպիտի լինի»:

Այս համատեքստում ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Բելառուսին հավասարակշռված դիրքորոշման համար:

Իգոր Նազարուկը շնորհավորել է Արա Բաբլոյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու եւ արդար ու թափանցիկ ընտրություններ կազմակերպելու կապակցությամբ:

Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ Իգոր Նազարուկը նշել է, որ կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբին այլընտրանք չկա. Բելառուսը կողմնակից է խաղաղ լուծումներին: Բելառուսի դեսպանը կարեւորել է երկու երկրների խորհրդարանների միջեւ հարաբերությունների զարգացումն ու խորացումը եւ ընդգծել միջազգային հարթակներում միմյանց աջակցելու անհրաժեշտությունը:

Հանդիպման ավարտին զրուցակիցները անդրադարձել են Հայաստանում սահմանադրական բարեփոխումներին, կառավարման խորհրդարանական համակարգին եւ նորընտիր խորհրդարանում բարեկամական խմբերի գործունեությանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am